Ազատության հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակը
Ազատության հրապարակում մեկնարկում է «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքը, որի նպատակն է սկիզբ դնել համազգային դիմադրության։
Հրապարակը մարդաշատ է։ Րոպեներ առաջ հրապարակ ժամանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրան հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով, բացականչություններով։
Կազմակերպիչները քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորեցին պահպանել հակահամաճարակային կանոնները։
Մինչ ելույթները կմեկնարկեին, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի անմահացածների հիշատակը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին