Բայդենը հրաժարվել է «Ամերիկան առաջինը» Թրամփի կարգախոսից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախ բացահայտորեն մերժում է «Ամերիկան առաջինը» (America first) սկզբունքը։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, CNN-ին ասել է պետության ղեկավարի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
«Այս սկզբունքն իրականում Ամերիկային վերջին տեղում է դնում»,- պարզաբանել է պաշտոնյան։
Բայդենի դիրքորոշումը, ըստ Սալիվանի, թելադրված է Դոնալդ Թրամփի գործողություններից տարբերվող քաղաքական կուրս վարելու մտադրությամբ։
Նախագահի պաշտոնում Բայդենի նախորդը բազմիցս ընդգծել է, որ հավատարիմ է «Ամերիկան առաջինը» սկզբունքին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան