Այս տարի կա սուր շնչառական հիվանդությունների բավականին մեծ աճ. Ավանեսյան
«Այս տարի ունենք սուր շնչառական հիվանդությունների բավական մեծ աճ: Եթե անցյալ տարի քովիդն ու դրա հետ կապված սահմանափակող միջոցառումները բերել էին շարժերի կտրուկ նվազման, ինչն իր հերթին հանգեցրել էր մանկական վարակների նվազման, այս տարի ունենք համակցված իրավիճակ՝ մի կողմից սուր շնչական վարկաներն են, մյուս կողմից՝ կորոնավիրուսը»,- Աժ-ում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա ընդգծեց, որ կորոնավիրուսի դելտա շտամը որոշակի ծանր ընթացք է ունենում երեխաների մոտ: Ըստ նախաարի, բացի մանկահասակ երեխաների, նաև երիտասարդների շրջանում է գրանցվում հիվանդության ծանր ընթացք, մահացության դեպքեր:
«Եթե նախորդ շտամերով երիատասարդները, որոնք չունեին խրոնիկ հիվանդություններ, առողջական խնդիրներ, մահվան դեպք չենք ունեցել, այս տարի ունենում ենք կտրուկ՝ մեկ-երկու օրվա ընթացքում հիվանդության պրոգրեսիա, մահվան դեպքեր»,- ասաց Ա. Ավանեսյանը:
Նրա խոսքով, հիվանդության ընթացքն էլ ծանրացել է:
«Առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը սարսափելի է: Մեր ամբողջ հանրապետական մահճակալային ֆոնդը, կարելի է ասել, այս պահին ամբողջությամբ օգտագործվում է»,- ասաց Ա. Ավանեսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում