Աննա Կարապետյան. Շատ մոտ ապագայում հնարավոր է հրապարակվի հաղորդակցությունների բացման մասին փաստաթուղթ
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը վերջին օրերին հնչած հայտարարություններից ու Փաշինյանի հարցազրույցից հետո մի քանի եզրահանգումներ է արել։
Դրանք նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում.
«. Անմիջապես նոյեմբերի 9-ին եռակողմ հանդիպում չի սպասվում, բայց մոտ օրերս լինելու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի տեսակոնֆերանս:
. Շատ մոտ ապագայում (գուցե նույն տեսակոնֆերանսի ընթացքում) հնարավոր է հրապարակվի հաղորդակցությունների բացման մասին փաստաթուղթ, կամ գործընթացի մեկնարկն ազդարարող ինչ-որ համաձայնություն:
. Կարծես, Հայաստանը կարողանալու է պահպանել սուվերենությունն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի նկատմամբ, բայց մաքսային և այլ վերահսկման մեխանիզմներում իրավիճակն այնքան էլ հստակ չէ: Շան գլուխը թաղված է «պարիտետային սկզբունք» բառակապակցության մեջ:
. Դելիմիտացիայի և դեմարկացիայի համաձայնեցումը ժամանակին խափանվեց փաստաթղթի վաղաժամ գաղտնազերծմամբ և այժմ հանրության ուշադրության աճի պայմաններում նոր համաձայնության կնքումը բարդացած է: Սակայն փաստաթղթի ստորագրումը բացառված չէ, այդ թվում` մոտ ապագայում:
. Հայաստանի գործող իշխանությունը «3+3»-ին դեմ չէ, խոսում է օրակարգը սահմանափակելու ցանկության մասին:
. Գերիների վերադարձի մասով հստակություն այս պահին չկա, Ադրբեջանը շարունակում է քաղաքական առևտուրը և կարծես շատ բարձր գին է պահանջում` չբավարարվելով քարտեզներով:
. Ադրբեջանը խոչընդոտում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մուտքն Արցախ, իսկ Հայաստանը սահմանափակվում է միջնորդներին հարցեր հղելով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին