Սա իշխանության կռիվ չէ, սա ազգի գոյության պայքար է․ Արծվիկ Մինասյան
Սա իշխանության կռիվ չէ, սա ազգի գոյության պայքար է։ Այս մասին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, դաշնակցական Արծվիկ Մինասյանը։
«Այն մարդիկ, որոնք մտածում են, որ իրենց փոխարեն կպայքարեն հրապարակում հավաքված մարդիկ , պետք իմանան, որ իրենց չգալը նշանակում է այստեղ թուլացնել մեր դիրքերը։ Այն մարդիկ, որոնք մտածում են, որ հանգիստ տունը նստելով, կամ արտագաղթի ճամփեն բռնելով, կարող են իրենց ֆիզիկական գոյությունը փրկեն, չարաչար սխալվում են, մեր բոլորի հայրենիքը սա է, այս հողակտորն է»,- ասաց Մինասյանը։
Անդրադառնալով ընդդիմության հասցեին հնչող քննադատություններին Մինասյանն ասաց․
«Սա պայքար է «հանուն»-ի։ Եվ սա չի նշանակում, որ պայքարի կեսից պետք է թևաթափ լինել և սկսել քննադատել, ոչ։ Պետք է համախմբվել ազգովի, որպեսզի կարողանանք վերջնական արդյունք արձանագրենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին