Շուշիի մերձակա խաչմերուկում ադրբեջանցիների կրակոցներից հետո երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է. ԱՀ դատախազություն
Նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող՝ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների վրա: Կրակոցների հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս վիրավորումը ստացել են կրծքավանդակի և պարանոցի հատվածում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։
Դեպքի հանգամանքները պարզելու, իրական պատճառները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբերի ու քննչական կոմիտեի քննիչների կողմից տեղում կատարվում են անհետաձգելի հետախուզական, քննչական ու դատավարական այլ գործողություններ:
Հաշվի առնելով, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ, ուստի կարճ ժամանակով երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է։
Հարակից հրապարակումներ`
- Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության. Արցախի ՄԻՊ
- ԱԱԾ. Ադրբեջանցիները կրակել են Շուշիի մոտակա խաչմերուկում ջրատար խողովակների վրա աշխատանք կատարող մարդկանց վրա, կա զոհ
- Ալիևը Շուշիում է, Ստեփանակերտից դեպի Շուշի ճանապարհը փակ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին