Գևորգ Դանիելյան. Սահմանագծման համար քարտեզներ ընտրելը ճաշակի կամ ուժի թելադրանքով «բանակցությունների» հարց չէ
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Կան հարցեր, որոնց մասին լռել չի լինում, թեպետ՝ արդեն դադարել եմ անգամ Երկրի անվտանգության հարցերով քնարկումներին այս ձևաչափով մասնակցելուց։ Համոզված եմ շատերն են տեղյակ, բայց լրացուցիչ անգամ ընդգծեմ, որ սահմանագծման համար քարտեզներ ընտրելը ճաշակի կամ ուժի թելադրանքով «բանակցությունների» հարց չէ։
Ադրբեջանն արդեն 1991 թ. հոկտեմբերի 18-ի №222-XII Սահմանադրական ակտով ստույգ կատարել է իր ընտրությունը, հռչակելով. «Азербайджанская Республика является ПРЕЕМНИЦЕЙ СУЩЕСТВОВАВШЕЙ С 28 МАЯ 1918 ГОДА ПО 28 АПРЕЛЯ 1920 ГОДА АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ»։ Այս սահմանադրական ակտ կոչվածը գործում է առայսօր։
Հարգելիներս, իրենք իրենց որ պահին իբր գոյություն ունեցող երկրի իրավահաջորդն են համարել, այդ պահին գործող քարտեզներն էլ պետք է հիմք ընդունվեն (իրենք իրենց չեն ճանաչում սովետական ադրբեջանի իրավահաջորդը՝ դրանով պայմանավորված բոլոր իրավական հետևանքներով հանդերձ, հո՞ չենք ստիպելու), հակառակ պարագայում գործ ունենք օկուպացիային հաջորդող անեքսիայի դասական դրսևորման հետ ...»:
Հարակից հրապարակումներ`
- Քանի դեռ չկան դելիմիտացիայի բանակցություններ, վաղաժամ է խոսել, թե ինչ քարտեզներով ենք առաջնորդվում. ԱԳ փոխնախարար
- Ըստ տարբեր տեղեկատվության, ԱԱԾ-ն առգրավվել է բոլոր քարտեզները. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան