Երևանի կենտրոնում պատռում են հրադադարի մասին հայտարարությունը
Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ՝ Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ անցկացվող ակցիայի մասնակիցները պատռելու ենթակա աղբ որակեցին նախորդ տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարությունը։
«Համահայկական ազգային համաձայնության» նախաձեռնության ղեկավար Արթուր Արմենը հայտարարեց՝ քաղաքական ակցիան ունի մեկ նպատակ՝ ևս մեկ անգամ հայտարարել ու բոլորին հիշեցնել, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը չի համապատասխանում միջազգային փաստաթղթերին, բացի այդ ազգային օրենսդրության համաձայն վարչապետ կոչվածը չէր կարող միանձյա Արցախի հետ կապված որևէ փաստաթուղթ ստորագրել։
«Ապօրինածին ու ապօրինի փաստաթուղթ է։ «Համահայկական ագային համաձայնությունը» նոյեմբերի 14-ին նման հայտարարություն արել է, այս ակցիան այն բանի համար է, որ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը ճիշտ թիրախավորեն խնդիրը։ Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ Արցախի տարածքների վերաբերյալ որևէ բան ստորագրել»,- ասաց նա։
Արթուր Արմենը հայտարարեց, որ 27 կազմակերպությունների ստորագրությամբ այսօր դատախազությանը կփոխանցվի հանցագործության մասին հաղորդում, որպեսզի «վարչապետ կոչված անձը, որ գերազանցել է իր իրավունքներն ու ինքնագլուխ ստորագրել է հայտարարությունը, պատասխանատվության առաջ պետք է կանգնի»։
«Նա պետք է կանգնի դատարանի առաջ սահմանադրական կարգը խախտելու, գործող ազգային օրենսդրությունը ոտնահարելու, լիազորությունները գերազանցելու համար։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի համար սև թուղթ համարվող այս այլանդակությանը, որի ներքո երեք երկրների ղեկավարների ստորագրությունն է դրված, միջազգային օրենքի նորմերին չի համապատասխանում, ազգային օրենսդրությանը չի համապատասխանում։ Սա աղբ է, պատռեք, գցեք աղբարկղը»,- ասաց նա։
Ակցիայի ավարտից հետո հայտարարությունը փոխանցվելու է կառավարությանը, դատախազությանը, դիմելու են Մինսկի խմբի եռանախագահող երկրների դեսպանատներին։
Հրադադարի հայտարարության տեքստը բաժանվեց ակցիայի մասնակիցներին, ներկաներին, նրանք պատռեցին դրանք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան