Զախարովա. Կիևը Դոնբասում ԱԹՍ-ների միջոցով խախտում է Մինսկի պայմանավորվածությունները
Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Դոնբասի հակամարտության գոտում անօդաչու թռչող սարքերի օգտագործումը խախտում է Մինսկի պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Tass-ը։
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության նոյեմբերի 6-ի զեկույցի վրա, որտեղ նկարագրված է համապատասխան միջադեպը։ Զախարովան հիշեցրել է, որ Դոնբասի հակամարտության գոտում անօդաչու սարքեր օգտագործելու իրավունք ունեն միայն ԵԱՀԿ դիտորդները։
«Կիևը խախտում է Մինսկի պայմանավորվածությունները։ Փարիզն ու Բեռլինը, որոնք հանդես են գալիս նորմանդական ձևաչափով հանդիպումներ անցկացնելու օգտին, այլևս չեն կարող ձևացնել, թե չեն նկատում Կիևի ռեժիմի անսանձ պահվածքը, որը սպանում է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, և ամենակարևորը՝ Ուկրաինայի քաղաքացիների խաղաղ կյանքի հույսը»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Telegram-ի իր ալիքում։
ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության նոյեմբերի 6-ի օպերատիվ զեկույցում ասվում է, որ առաքելությունն այդ օրը պարեկություն կատարելիս տեսել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները օդ են կրակում, ինչպես նաև ԱԹՍ, որը չի պատկանում առաքելությանը։
Հիշեցնենք, որ վերջերս էլ Ուկրաինան հաղորդեց, որ Դոնբասում կիրառել է թուրքական Բայրաքթար ԱԹՍ։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում իշխանություններին հորդորում են դադարեցնել «պիառվել» «Բայրաքթար»-ներով
- Ուկրաինացի հրամանատար. Բայրաքթարը պատրաստ է մարտական օգտագործման
- Լավրով. Ռուսաստանը ստուգում է Դոնբասում Կիևի կողմից թուրքական ԱԹՍ կիրառելու մասին տեղեկատվությունը
- Ուկրաինայի ԶՈւ-ն հաստատել է Դոնբասում «Բայրակթար» անօդաչու թռչող սարքի կիրառումը