ԲԴԽ-ում Զարուհի Նախշքարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում կայացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:
Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 125-րդ հոդվածի 1-ին մասում, 127 հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների, «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:
ԲԴԽ-ից հայտնում են, որ այսօրվա դատական նիստը հետաձգվել է, այն կշարունակվի նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել դեռևս 1.5 տարի առաջ ընդդատության խախտման պատճառաբանությամբ դատարան ներկայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնելու համար։ Մասնավորապես, ըստ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդության՝ դատավորը վերադարձրել է գումարի բռնագանձման պահանջով ներկայացված հայցադիմումներից մեկը՝ արձանագրելով, որ սույն գործը չի կարող քննվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, քանի որ պատասխանողը գրանցված է Վանաձորում, հետևաբար, գործը պետք է ըստ ընդդատության քննվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, մինչդեռ, նախարարությունը գտնում է, որ դա վարկաբեկել է դատական իշխանությունը, նվազեցրել հանրության վստահությունը և կասկածներ առաջացրել՝ դատարանների անկողմնակալության, անաչառության վերաբերյալ։
Ըստ աղբյուրի, հատկանշական է, որ դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած հայցադիմումը մերժելուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- Ունեցանք զարմանալի ինքնաբացարկի միջնորդություն. դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչ
- ԲԴԽ անդամներից Ստեփան Միքայելյանը չի մասնակցի Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ վարույթի քննությանը
- Դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացվել. ԲԴԽ
- «Զարուհի Նախշքարյանին ԱՆ-ն մեղադրում է, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող գործի շրջանակում ինքնաբացարկ չի հայտնել»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին