Թաթարստանում այսօր մեկնարկում են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունները
Այսօր Թաթարստանում մեկնարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական խաղաղապահ ուժերի «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունները։ Այս մասին Սպուտնիկ Բելառուսի հաղորդմամբ, հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Զորավարժությունները տեղի կունենան Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցի պոլիգոնում և կտևեն մինչև նոյեմբերի 12-ը։ Դրան մասնակցում են զինծառայողներ Բելառուսից, Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից։
Ընդհանուր առմամբ կներգրավվի ավելի քան 1,7 հազար մարդ, ավելի քան 300 զենք, այդ թվում՝ 8 Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ։
«Զորավարժություններն անցկացվում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության պլանի համաձայն՝ Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինի անմիջական հսկողությամբ», - ասել է մամուլի ծառայությունը։
Զորավարժությունները կբաժանվի երկու փուլի. զինվորականները պետք է մշակեն մի շարք հարցեր, մասնավորապես՝ խաղաղապահ գործողության պլանավորում և անցկացում, փախստականների ճամբարի կազմակերպման և դրա պաշտպանության համատեղ գործողություններ, մարդասիրական պարագաներով շարասյունների ուղեկցում և անցակետերում ծառայություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան