Իսպանիայում կարգելվի շներին միայնակ թողնելը
Իսպանիայում ցանկանում են արգելել շներին մենակ թողնել մեկ օրից ավելի։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով «Evropulse»-ին։
Նոր օրինագիծը վերաբերում է նաև այլ ընտանի կենդանիներին, ինչպիսիք են կատուները: Նրանց կարելի է թողնել առավելագույնը 72 ժամ։ Նաև ընտանի կենդանիներին չի կարելի շատ տաք կամ շատ ցուրտ վայրերում թողնել՝ ամռանը մեքենայի մեջ կամ ձմռանը պատշգամբում:
Բացի այդ, չորքոտանիներ պահելուց առաջ իսպանացիները պետք է հատուկ դասընթացներ անցնեն։
Իսպանական գործող օրենսդրության համաձայն՝ ընտանի կենդանիներն ունեն նույն իրավունքները, ինչ մարդիկ, և նրանց հասցված վնասի համար պատիժը համարժեք է մարդկանց վնասելուն: Նոր կանոնները նախատեսվում են ուժի մեջ մտնել 2023 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան