Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը
Նոյեմբերի 8-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ այս պահի դրությամբ հավաքականին միացել է 15 ֆուտբոլիստ.
Դարպասապահներ
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Մարգարյան - «Արարատ»
Կիսապաշտպաններ
Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»
Հարձակվողներ
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»
Դավիդ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արսեն Բեգլարյանը և Նարեկ Գրիգորյանը հավաքականին կմիանան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ իրենց ակումբների միջև կայանալիք հանդիպումից հետո։
Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Իշխան Գելոյանը Հայաստան կժամանեն և թիմին կմիանան այսօրվա ընթացքում։
Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան վաղը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա