Ազատության հրապարակում մեկնարկում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը
Ազատության հրապարակում մեկնարկում է «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքը։ Հայրենիքի ապագայով մտահոգ քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում։
««Հանուն հայրենիքի ազատության» ես այդ կարգախոսով եմ եկել այստեղ։ Ամեն գնով նեցուկ եմ հայրենիքից, նույնիսկ արտասահմանից»,- ասաց հանրահավաքի մասնակից քաղաքացին։
Սփյուռքահայ կինը նշեց , որ հայ հասարակության մեծ մասն անտարբեր է ինչը ցավալի է։
Ավելի վաղ դաշինքը հայտարարություն էր տարածել՝ վերահաստատելով դիրքորոշումը։Ըստ այդմ՝ պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է։