Մհեր Արմենիա. Որևէ մեկը թող չկասկածի, որ Փաշինյանը հրաժարական է տալու և հեռանալու է
Երգիչ Մհեր Արմենիան, որ «Ազգի ձայն» կուսակցության նախագահ է ներկայանում, Շուռնուխից հասել է Երևան։ Հոկտեմբերի 25-ից նա ճամփա էր ընկել դեպի Երևան երեք պահանջով՝ Նիկոլ Փաշինյանը չմեկնի Սոչի, փաստաթուղթ չստորագրի ու հրաժարական տա։
«Այն, որ նա չի գնում Սոչի ու չի ստորագրում փաստաթուղթ, հենց մեր համազգային շարժման պահանջների արդյունքն է, թող որևէ մեկը չկասկածի»,- հայտարարեց նա ֆեյսբուքյան եթերում։
Սակայն ամենակարևոր ու գլխավոր պահանջը, ըստ երգչի, Փաշինյանի հրաժարականն է, որը դեռ չի կատարվել։
«Որևէ մեկը թող չկասկածի, որ Փաշինյանը տալու է հրաժարական և հեռանալու է գործադիրից։ Շուտով կլինի, և դուք դրանում կհամոզվեք»,- ասաց նա՝ նշելով, որ համարյա հասնում են իրենց նպատակին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան