Պակիստանցի զինվորականները կրակ են բացել ձկնորսական նավի վրա, կան զոհեր
Պակիստանի ծովային անվտանգության գործակալության ուժերը կրակ են բացել հնդկական ձկնորսական նավի վրա Արաբական ծովում։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով տեղական հեռուստաալիքին։
«Ջալպարի ձկնորսական նավով Մահարաշտրայից մի ձկնորս մահացել է այն բանից հետո, երբ շաբաթ երեկոյան «PMSA»-ն սկսել է կրակել նրա և անձնակազմի մյուս անդամների վրա», - մեջբերում է հեռուստաալիքը ոստիկանության ներկայացուցչի խոսքերը:
Զոհվածը կրծքավանդակի շրջանում վնասվածքներ է ստացել, ևս մեկ տղամարդ տուժել է, նա հոսպիտալացվել է: Նավակում ընդամենը եղել է յոթ մարդ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ ձկնորսները զինվորականներին չեն հրահրել։
Հնդկաստանը հետաքննում է միջադեպը: