Սաակաշվիլին հոսպիտալացվել է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոսպիտալացվել է բանտային հիվանդանոցում։ Վրաստանի քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ այդ քայլին գնացել են՝ «առողջության վատթարացումից խուսափելու և վտանգի ավելացման կապակցությամբ»։
Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Նա Վրաստանում հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։ Առաջին դեպքում Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց տարվա։ Բացի այդ, նա ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի և պետբյուջեի միջոցների յուրացման գործերով, որոնք դեռ քննվում են դատարանների կողմից։
Ձերբակալությունից հետո քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարել, այն շարունակվում է արդեն 39 օր։ Սակայն Վրաստանի իշխանությունները հրաժարվում են ազատ արձակել նրան։ Քաղաքական գործչի փաստաբանները պահանջում են նրան հոսպիտալացնել մասնավոր կլինիկայում, իշխանությունները պատրաստ են Սաակաշվիլիին տեղափոխել բացառապես բանտային հիվանդանոց։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Սաակաշվիլին դեռ երկար կմնա բանտում, նա կկրի սահմանված ողջ ժամկետը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին