Վարդևանյանը հրապարակեց դատական համակարգի հակառեկորդն ու կոչ արեց դիմադրել
«Թշնամին օկուպացրել է մեր հայրենիքի զգալի մասը, իսկ այս իշխանություններն օկուպացրել են դատարանները»,-հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը՝ ելույթ ունենալով Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում։
Նա հիշեցրեց, որ 2018-ին այս իշխանությունը խոստացավ դատական բարեփոխումներ, բայց իրականացրեց անասելի ճնշումներ, սպառնալիքներ դատարանների նկատմամբ։
«Միայն այս տարի դատարանները բավարարել են կալանավորման միջնորդությունների 70 տոկոսը։ Սա հակառեկորդ է, խայտառակություն է։ Սա նշանակում է, որ դատական իշխանությունը զբաղված է քաղաքական հետապնդումներ դակելով։ Այս իշխանությունները դատական համակարգը վերածում են կալանավորումների հարթակի, մարդկանց վախեցնելու մահակի, դատախազության կցորդի։ Բայց դա երկար չի տևելու»,-ասաց Վարդևանյանը։
Նա ընդգծեց՝ այսօր դատական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կամակատարն է։
«Կալանավորում են բոլորին, կարևոր չի, թե փաստաբանն ինչ կասի, օրենքը ինչ կասի, ապացույցներն ինչ կասեն։ Դատական իշխանությունը սահմանփակում է ընդդիմադիր պատգմավորների տեղաշարժը։ Այսպիսի խեղճացած, կամակատար դատարաններ երբեք չենք ունեցել»,-ասաց նա։
Վարդևանյանի խոսքով, ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որ հայ մարդու համար ոչինչ չարած իշխանավորները կամ նրանց մտերիմները չեն կալանավորվում, նրանց դեմ քրեական գործեր չեն հարուցվում, մինչդեռ հազարավոր կյանքեր փրկած Արմեն Չարչյանը, որ հիմա կռիվ է տալիս իր առողջության համար, մնում է կալանավորված, Գորիսում անազատության մեջ գտնվող Առուշ Առուշանյանը մնում է կալանավորված։
«Առուշի հետ մեր սահմանները պահած Մխիթարն ու Մանվելը մնում են կալանավորված։ Վերջ տվեք այս խայտառակ ու ապօրինի կալանավորումներին»,-իշխանություններին ուղղված կոչով դիմեց Վարդևանյանը։
Նա նշեց, որ այսօր դատարաններից ու Բարձրագույն դատախական խորհրդից է կախված՝ Հայաստանը բռնապետական պետությո՞ւն է, թե՞ ոչ։
«Հարգելի դատարաններ, ձեր յուրաքանչյուր որոշում կարող է վճռորոշ լինել, յուրաքանչյուր կալանավորում կարող է ճակատագական լինել։ Մենք հասել ենք մի կետի, երբ Սահմանադրական դատարանը ոչ թե դիրքորոշում է հայտնում, երբ դատարանները ոչ թե դատական ակտ են կայացնում, այլ որոշում են մեր պետության լինել չլինելը։ Այսօր է որոշվում այն ապագան, որի համար բոլորդ պատասխան եք տալու։ Այսօր է գրվում այն պատմությունը, որը հնարավոր չէ իրավաբանորեն բողոքարկել կամ չեղարկել։ Վաղն արդեն ուշ է լինելու, վաղվա արադարացումները ոչ ոք չի լսելու, վաղն արդեն չկա, երբ այսօր գոյության պայքար ենք մղում։ Իրավապահներ, մի վախեցեք այս իշխանություններից, պետք է պայքարել թուրքացման, ստի, կեղծիքի, սպիտակների ու սևերի բաժանման դեմ, հիշեք ձեր երդումն ու եկեք կոչ անենք՝ դիմադրեք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բանակն ի վիճակի է դիմադրել, պարզապես առաջադրանքներ չկան. Սեյրան Օհանյան
- Ցնորամիտ խաղաղասիրության գաղափարներով երկիրը փորձում են տանել նոր կապիտուլացիայի․ Իշխան Սաղաթելյան
- Ազատության հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակը
- Ազատության հրապարակում մեկնարկում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին