Թալիբների իշխանության գալուց հետո առաջին զբոսաշրջիկներն Աֆղանստան են այցելել
Օտարերկրյա առաջին զբոսաշրջիկներն Աֆղանստան են այցելել թալիբների իշխանության գալուց հետո։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
«Օտարերկրյա զբոսաշրջիկները երկիր են ժամանել Իսլամական Էմիրության հաղթանակից հետո»,- գրել է գործակալությունը Twitter-ում։
Գոռ նահանգի մշակույթի և տեղեկատվության վարչության տվյալներով՝ երկու մարդ է այցելել տեղի պատմական տեսարժան վայրեր, մասնավորապես՝ Ջամի մինարեթը, որը կառուցվել է XII դարում:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները գլխատել են երիտասարդ վոլեյբոլիստուհուն և նրա գլխի լուսանկարները հրապարակել սոցցանցերում
- Թալիբները չեն արգելի Աֆղանստանում արևմտյան ֆիլմերը, եթե դրանք չհակասեն իսլամին
- Պուտինը կոչ է արել չշտապել Թալիբների ճանաչման հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան