Տիգրան Աբրահամյան. Փաշինյանն արձանագրեց՝ իր իշխանությունը բանակաշինության հարցում անելիք չունի
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում պատերազմի պատասխանատվությունը զինվորականների վրա հերթական անգամ բարդելուց բացի, մեկ այլ արձանագրում արեց առ այն, որ իր իշխանությունը բանակաշինության հարցում անելիք չունի։
Կարծում եմ՝ դա երկու պատճառ ունի։ Առաջին, որ դա Փաշինյանին չի թույլատրում Ալիևը՝ անընդհատ զգուշացնելով, որ դա որպես ռևանշ կընդունի։
Երկրորդ, Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունը նույնիսկ մեծ ցանկության դեպքում այդպիսի քաղաքական, մասնագիտական, գաղափարական ունակություններ չունի։
Ի վերջո, անվտանգության համակարգի վերականգնումը, կառուցումը, բարեփոխումները զուտ փաստաթուղթ կազմել չէ։
Այնպես որ, Փաշինյանն եկել էր ասելու, որ իր վրա անիմաստ հույս չդնեք»։
Հարակից հրապարակումներ`
- Սոֆյա Հովսեփյանը՝ Փաշինյանին. Զինվորների համար վրանները դո՞ւք եք գնել
- Նիկոլ Փաշինյան. Ձախողել ենք բանակաշինության գործը
- Գործող իշխանությունների պահվածքի, դիլետանտության պայմաններում բանակում բարեփոխումները դոփելու են տեղում կամ անհրաժեշտ արդյունք չեն տալու. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան