Ադրբեջանի ԱԳՆ. Պետք է վերջ տալ Հայաստանում ռևանշիզմին ուղղակի կամ անուղղակիորեն աջակցելու և զինելու փորձերին
Ադրբեջանն անհրաժեշտ է համարում Արցախի վերաբերյալ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կետերի կատարումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, գրում է Interfax.az-ը։
«Տևական խաղաղության, զարգացման և առաջընթացի ապահովումը Ադրբեջանի ապագա տեսլականի ռազմավարության հիմքն է: Վերացնելով իր տարածքների օկուպացիայի գործոնը՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների խստիվ պահպանման հիման վրա, մասնավորապես, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության սկզբունքները: Այս փուլում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապագայի համար կարևոր է եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական իրականացումը, և Ադրբեջանը Հայաստանից փոխադարձություն է ակնկալում իր քայլերի համար՝ ձեռնարկված այս ուղղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ադրբեջանի ԱԳՆ նշում է, թե հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտության ավարտով ի հայտ են եկել նոր իրողություններ, «որոնք բոլորը պետք է ընդունեն»։
«Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևաններին անօրինական ու չարդարացված տարածքային հավակնությունների միջև։ Այս տեսանկյունից միջազգային հանրությունը պետք է դրական դեր խաղա և կոչ անի Հայաստանին գիտակցելու, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Պետք է վերջ տալ Հայաստանում ռևանշիզմին ուղղակի կամ անուղղակիորեն աջակցելու և նրան զինելու փորձերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին