Վարուժան Գեղամյան. Սա է խաղաղության թուրքական տարբերակը
Թուրքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Վարուժան Գեղամյանը գրում է.
«Ադրբեջանում նշում են Հաղթանակի օրը։ Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարն այս առիթով ժամանել է Բաքու, որտեղ մասնակցել է պաշտոնական արարողություններին։ Տոնական ցերեկույթի ընթացքում նաև հանդես է եկել հայտարարությամբ, որից կառանձնացնեմ երկու դրվագ։
Թուրքիայի ՊՆ Աքարը հերթական նշել է, որ Արցախի դեմ նախորդ աշնան հարձակումը կոչվում էր «Մեկ հայրենիք» գործողություն (Tek Vatan Harekâtı) և օգտագործել «ինչպես այդ գործողության ժամանակ, այնպես էլ այսօր Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները...» արտահայտությունը, ինչը Թուրքիայի՝ Արցախում պատերազմին մասնակցության հերթական վկայությունն է։
Իր ելույթում Աքարը նաև անդրադառնում է Հայաստանին՝ անուղղակի նորից սպառնալով և կրկնելով մեր առջև դրված նախապայմանները. «Ակնկալում ենք, որ Հայաստանի պատասխանատուներն էլ մի կողմ դնեն ներկայիս քաղաքականությունը և արժևորեն ներկայիս պատմական առաջարկը, այդ թվում՝ 6-ի պլատֆորմը։ Արդեն բոլորը պետք է իմանան, որ դառնության ու ատելության վրա չի կարելի ապագա կառուցել։ Հայաստանը պետք է թողնի թշնամանքը և նայի ապագային»։
Դիվանագիտականից թարգմանաբար սա նշանակում է. «Ցեղասպանություն, Արցախ, ինքնություն, կոտորած, բան, ամեն ինչ մոռացե՛ք, դարձե՛ք մեզանից կախված երկիր 6-ի պլատֆորմում ու մենք կասենք՝ հետո ինչ անել»։
Սա է խաղաղության թուրքական տարբերակը»։
Հարակից հրապարակումներ`
- Վարուժան Գեղամյան. Ադրբեջանցիներն աշխատում են բոլոր հնարավոր հարթակներում և միշտ չէ, որ ստանում են պատասխան
- Վարուժան Գեղամյան. Անհրաժեշտ է դիմադրել միջանցքը բացառելու համար
- Վարուժան Գեղամյան. Հայաստանը տվեց առաջին թյուրքական միջանցքը
- Վարուժան Գեղամյան. Առանց նոր ազգային վերնախավի ու առաջամարտիկների հնարավոր չի լինելու դիմակայել մեր օրերի մարտահրավերներին
- Կառավարման համակարգի պատասխանատուները մեզ տարան պարտության. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին