Ռազմական տեխնիկայի պետական ծրագիրը և դրա շրջանակներում մատակարարումները բոլոր ժամանակահատվածներում էլ եղել են. Օհանյան
«Սպառազինության և ռազմական տեխնիկայի պետական ծրագիրը և դրա շրջանակներում մատակարարումները բոլոր ժամանակահատվածներում էլ եղել են՝ Հայաստանի երեք նախագահների, պաշտպանության նախարարների օրոք»,- Ազգային ժողովում ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ իր կառավարման օրոք բանակն ինչ ուզել է, ինչի կարիքն ունեցել է, ինչ հարցով դիմել է, իրենք տրամադրել են:
Ս. Օհանյանի խոսքով, հակառակորդի կողմից յուրաքանչյուր սրացում, յուրաքանչյուր սադրանք որոշակի ճշտումներ է մտցրել այդ ծրագրի մեջ, հատկապես այնպիսի գործողությունը, ինչպիսին 2016 թվականի Ապրիլյան պատերազմն էր.
«Պատերազմի ընթացքում մենք այդ ծրագրում փոփոխություններ մտցրեցինք, օրինակ՝ առաջին հերթին զինվորներին մեծ քանկությամբ հանդերձանք, սաղավարտներ, զրահաբաճկոններ, ինչն այս պատերազմի ժամանակ, ինչպես տեսանք, բացակայում էր:
Երկրորդ. ավիացիոն կոմպոնենտի հետ կապված՝ անօդաչու թռչող սարքեր՝ հարվածային, հետախուզական»:
Ս. Օհանյանի խոսքով, այդ ծրագրի մեջ նրանք փոփոխություններ են մտցրել:
«Մնացածը ես տեղյակ չեմ, բայց կարող եմ ասել, որ ավիացիոն կոմպոնենտի զարգացումը միշտ էլ զինված ուժերի կարևորագույն ուղղություններից մեկն է եղել, բայց այն պետք է իրականացվի համահունչ այն բոլոր խնդիրներին, որոնք կան, նաև պետք է համապատասխանի մարտական խնդիրները կատարելու կարողություններին»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը:
Նրա խոսքով, բյուջեում մեծ չափի ավելացումներ չեն եղել:
«Նախկինում միջպետական վարկերը, որոնք հատկացվում են Ռուսաստանի կողմից Հայաստանի Զինված ուժերին չէին մտնում բյուջեի մեջ: Այսօր այդ միջպետական վարկերն և վարկերն ապահովող գումարները մտնում են ԶՈւ բյուջեի մեջ: Այնքան էլ չեն ավելացրել»,- ասաց Ս. Օհանյանը՝ նշելով, որ բյուջեի ավելացումներն անընդհատ են եղել:
Նա ասաց, որ 2008 թվականին, երբ ընդունել էր պաշտպանության նախարարի պաշտոնը, նախարարության բյուջեն եղել է 110 միլիարդ, 2016 թ. հանձնելու ժամանակ միայն 110 միլիարդ Զինված ուժերի աշխատավարձի ֆոնդն է եղել:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Փաշինյանն արձանագրեց՝ իր իշխանությունը բանակաշինության հարցում անելիք չունի
- Սոֆյա Հովսեփյանը՝ Փաշինյանին. Զինվորների համար վրանները դո՞ւք եք գնել
- Նիկոլ Փաշինյան. Ձախողել ենք բանակաշինության գործը
- «Խաղաղության դարաշրջան» բացողներն ամրապնդում են թշնամու հաղթանակը. Տիգրան Աբրահամյան
- Հետաքրքիր զուգադիպությամբ, այդ սպառազինությունը գնվել և մեր զինանոցը համալրել է 2018-ի աշնանը. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան