Ռոբերտ Քոչարյան. Այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու
«Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո մեր բանակցային դիրքերը խարսխված էին մեր հաղթանակների վրա»,-Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ դրանից հետո Հայաստանն ունեցել է անվտանգության գոտի, յոթ շրջաններ, մարտունակ բանակ, և կար փաստ, որ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։
«Կար Հայաստան-Ղարաբաղ ընդհանուր սահման՝ Վարդենիսից մինչև Արաքս գետ։ Դա մեզ ուժ էր տալիս բանակցային ողջ գործընթացում, քայլ առ քայլ մենք արձանագրում էինք դիվանագիտական հաջողություններ։ Հիմա այլևս այդ առավելությունները չկան։ Մեկ մարդ որոշել է, որ բանակցությունները սկսելու է զրոյական կետից, ուրեմն՝ ինքը պետք է զրոյացներ մեր բանակցային առավելությունները, մեր հաղթանակները։ Հիմա ի՞նչ ենք բանակցելու»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց՝ բանակցությունները հաջողված են լինելում, երբ հիմնված են լինում փոխզիջումների վրա։
«Հիմա մենք ի՞նչ ենք փոխզիջելու։ Ոչինչ չի մնացել»,-ասաց նա։
Անդրադառնալով սահմանագծման ու սահմանազատման մասին հնչող հայտարարություններին՝ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց դրանց վտանգները։
«Դելիմիտացիան նշանակում է, որ դու ուղղակի կամ անուղղակի, փաստացի ճանաչում ես Ադրբեջանի ամբողջականությունը և ֆիքսում ես Ղարաբաղի անկլավային վիճակը Ադրբեջանի կազմում։ Սա լինելու է Ղարաբաղի խնդրի կարգավորման վերջը, սա նշանակում է, որ մնալու է մեկ լուծում՝ Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու։ Սա է իրականությունը»,-հայտարարեց «Հայաստան» դաշինքի ղեկավարը։
Նրա խոսքով, դելիմիտացիայից հետո Ադրբեջանը ստանալու է լեգիտիմ իրավունք, ցանկացած պահի Ղարաբաղին կապող ճանապարհի վրա դնել մաքսային կետ ու վերահսկել ողջ շարժը։
«Ճիշտ այնպես, ինչպես արեցին այսօր Գորիս-Կապան ճանապարհին, և ոչ մեկ չի կարող նրան խանգարել, քանի որ դա լինելու է օրինական։ Բացառվում է թույլատրել, ստորագրել մի փաստաթուղթ, սկսել մի գործընթաց, որի արդյունքում հավերժացվելու է այս կապիտուլհացիան ու կանխորոշելու է Ղարաբաղի կարգավիճակը։ Այս ռիսկերը չեզոքացնելու համար կա մեկ ճանապարհ՝ բոլոր այս հարցերը՝ անցտանգային միջավայրը, Արցախի կարգավիճակը, դելիմտացիան դիտարկել մեկ փաթեթով։ Այլ ճանապարհը կործանարար է լինելու Հայաստանի ու Ղարաբաղի համար»,-ասաց նա։

Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան