Խաղաղությունը չպետք է մուրալ, խաղաղությունը պետք է պարտադրել. Օհանյան
«Մեր տեսակետն այն է, որ չի կարող լինել տարածքների ապաշրջափակում, եթե չկա դրա իրավապայմանագրային հենքը, դրա ռեալ գնահատականը անվտանգային, տնտեսական, ժողովրդագրական առումով»,- ԱԺ-ում ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, ճանապարհների բացումը ժամանակավրեպ է, երբ հակառակորդի հետ չկա խաղաղության պայմանագիր, հակառակորդը հոխորտում է և ստիպում է գնալ դրան, իսկ հայկական կողմը փոխանակ անվտանգային համակարգը ձևավորի, խաղաղություն է մուրում:
«Իմ կարծիքով, այս ապաշրջափակումը բերելու է ավելի խորը շրջափակման՝ և տնտեսական ճնշում է լինելու, և ժողովրդագրական պատկերն է փոխվելու հատկապես Սյունիքի հատվածում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ընդգծեց՝ լիաժեք խաղաղություն պետք է լինի, իսկ դրա համար պետք է հակառակորդը՝ Ադրբեջանը, թուրք-ադրբեջանական տանդեմը փոխի իր հռետորաբանությունը դեպի խաղաղություն և նաև իր գործողություններով պետք է ցույց տա, որ իրականում գնում է խաղաղության, պետք է դուրս գան ՀՀ տարածքներից, որտեղ որ մխրճվել են, բոլոր տիպի ճնշումներից զերծ մնան:
«Որևէ մեկը չի ասում, որ պետք չէ խաղաղություն, բայց այդ խաղաղության համար պետք է պայմաններ լինեն, խաղաղությունը չպետք է մուրալ, խաղաղությունը պետք է պարտադրել կամ գոնե այսօրվա պայմաններում լիարժեք պաշտպանել այդ խաղաղությունը»,- ասաց Ս. Օհանյանը:
Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, կարելի է ասել, պարտադրվել է ՀՀ իշխանություններին, և Արցախից հանձնվել են տարածքներ, դրանից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը, թուրքերը հայտնվել են ՀՀ սահմաններում:
Հարակից հրապարակումներ`
- Թադևոս Ավետիսյան. Այսօրվա երկկողմանի շրջափակումը դառնալու է եռակողմ՝ ապաշրջափակման կեղծ քողի տակ
- Տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան
- Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում». Վարուժան Գեղամյան
- Տնտեսական և տրասնպորտային կապերի ապաշրջափակումը Հայաստանի համար կունենա բացասական ազդեցություն
- Այս ապաշրջափակում ասվածի տակ խորը շրջափակում է լինելու ՀՀ-ում և Արցախում. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան