Ուրիխանյանը խոստանում է ժամացույց իր հետևորդներին. «Էջը կոտրե՞լ են»
«Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանն իր էջը հավանողներին խելացի ժամացույց է խոստանում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։
«Մինչև տարվա վերջ այս էջիս գրանցվող ամեն 1000-երորդ օգտատիրոջը նվիրելու եմ այսպիսի սմարթ ժամացույց։ Գրանցվեք և ուղարկեք սքրինշոթը կամ զանգահարեք այս էջում նշված հեռախոսով։ Ի դեպ նույնը յութուբում»,-գրել է նա։
Օգտատերերի շատերը մեկնաբանությունների բաժնում կարծիք են հայտնել, որ Ուրիխանյանի էջը կոտրել են, մյուսներն էլ խտրականություն ու անաևդարություն են որակել այն։