Գրանցվել է հղի կնոջ մահվան դեպք՝ պայմանավորված քովիդով. Անահիտ Ավանեսյան
«Երեկ Հայաստանում կատարվել է 6220 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 810 նոր դեպք: Մահացել է 30 հիվանդ: Գիշերը գրանցվել է հղի կնոջ մահվան դեպք՝ պայմանավորված քովիդով»,- ԱԺ-ում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ դելտա շտամը, ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամերի, բավական ագրեսիվ ընթացքով է դրսևորվում, հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում եմ այս շտամով:
«Ունենք 100-ից ավելի հղիներ, որոնց գրեթե կեսն ունեն տարբեր ծանրության աստիճանների թոքաբորբ»,- ասաց Ա. Ավանեսյանը:
Նրա խոքով, համաճարակային իրավիճակը մնում է լարված, նախորդ երկու շաբաթների ընթացքում դպրոցների արձակուրդները, բուհերի առցանց դասերի վարման ընթացքը որոշակի դրական ազդեցություն ունեցել է:
Ավանեսյանը նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի խոստորեն է պահվում դիմակների կրման ռեժիմը, իհարկե, ոչ այն ձևով, ինչ-որ ակնկակելի և ցանկալի է, բայց որոշակի դրական տեղաշարժ կա:
Առողջապահության նախարարի ներկայացրած տվյալներով, երեկվա դրությամբ իրականացվել է 890 հազար 797 պատվաստում: Առաջին դեղաչափ արդեն ստացել է 613 հազար 849 քաղաքացի, որը, ըստ Ա. Ավանեսյանի, մեծահասակ բնակչության գրեթե 30 տոկոսն է: Երկրորդ դեղաչափը ստացել է 276 հազար 948 քաղաքացի:
«Չենք ունեցել հետպավաստումային բարդության որևէ նշանակալի դեպք: Որոշ դեպքերում ջերմության, ալեգրիկ որոշակի ռեակցիաների դեպքեր գրանցվել են, հարթվել են առանց բժշկական օգնության»,- ասաց Ա. Ավանեսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին կա կովիդով վարակված 122 հղի կին. Անահիտ Ավանեսյան
- Կինը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով. ԱՆ
- Հղիության ժամանակ կովիդով վարակվելը ռիսկային է վաղաժամ ծննդաբերության և վիժման առումով. Համաճարակաբան
- Մենք վերջերս կրկին ունեցել ենք կովիդից հղի կնոջ մահվան դեպք, նաև ներարգանդային մահ է գրանցվել. Գեորգի Օկոև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան