Սանավիացիայի ուղղաթիռով գործուղման մեկնելս նպատակային եմ համարում. Անահիտ Ավանեսյան
«Դիմակի կրումն այս պահին ցանկությամբ չէ, մենք ունենք լարված համաճարակային իրավիճակ և բոլորը հավասար կերպով պետք է ենթարկվեն օրենքի պահանջին»,- ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և հավելեց, որ այդ պահանջի բոլոր խախտողները կպատժվեն և կապ չունի, թե նա պաշտոնյա է, թե ոչ:
Լրագրողներից մեկը խնդրեց մեկնաբանել, թե ինչքանով է պահանջված սանավիացիայի ուղղաթիռով նախարարի գործուղումները:
«Ես գործուղվել եմ Սյունիք և եթե հետագայում էլ անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ գործուղվել հեռավոր մարզեր, ապա նման գործուղումներ լինելու են»,- հայտարարեց Անահիտ Ավանեսյանը և, շեշտելով, որ ուղղաթիռով գործուղման մեկնելը նպատակային է համարում, լրագրողին հորդորեց այդ թեմայով հարցերը գրավոր ներկայացնի:
Նախարարաը հայտնեց, որ տեղյակ չէ մամուլում հրապարակված այն տեղեկատվության մասին, թե դեկտեմբերից չպատվաստված քաղաքացիներն ավելի շատ են վճարելու կոմունալ ծառայությունների դիմաց:
Անդրադառնալով համաճարակի պայմաններում հիվանդանոցների ծանրաբեռնվածությանը՝ Ավանեսյանը հայտնեց, որ մոտ 3100 մահճակալային ֆոնդը մնում է գերլարված, ազատ տեղեր չկան, կան սպասողներ, որոնց քանակը մի փոքր նվազել է:
Նախարարը պնդեց, որ խնդրի լուծումը միայն պատվաստումների թվի աճի մեջ է և նկատեց, որ այն երկրենրում, որտեղ պատվաստումները 70 %-ից բարձր են՝ կտրուկ նվազում են հոսպիտալացման և մահվան դեպքերը:
Ավանեսյանը նշեց, որ Հայաստանում էլ բուժանձնակազմի 90 %-ը պատվաստված է և նրանց շրջանում հիվանդության տոկոսը շատ ցածր է:
Լրագրողի հարցին, թե դեկտեմբերին աշխատող քաղաքացիներից պահանջվող թեստավորման ժամկետը կրճատվելու է և արդյո՞ք հնարավոր է դրանց գնի իջեցում՝ առողջապահության նախարարը հայտնեց, որ քանակական փոփոխությունները չպետք է բերեն թեստավորման որակի անկման, իսկ գների հարցում Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը դիտարկումներ է անում և եզրակացությոնները կներկայացնի:
Նա հայտնեց, որ երեխաները նույնպես կարող են պատվաստվել ծնողների համաձայնությամբ և արդեն 50 երեխա պատվաստվել է:
«Ցավոք սրտի, որոշ անձինք, մասնագետ էլ չեմ ուզում նրանց ասել, շատ մեծ դեր խաղացին և վախեցնելով, ապատեղեկատվություն տարածելով զերծ պահեցին մեր հղիներին պատվաստումներից»,- հայտարարեց առողջապահության նախարարը՝ հիշեցնելով այսօր հերթական հղի կնոջ մահվան դեպքը:
Հարակից հրապարակումներ`
- 10% կորոնավիրուսի դեպքեր ունեցող դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման. Անահիտ Ավանեսյան
- Անահիտ Ավանեսյանը խոստացավ հրապարակել պատվաստվածների շրջանում մահացության վիճակագրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան