Պաշտպան․ Բողոքը պետք է մերժվի․ պետք չէ սարքել կյանքի գործ ու մարդու նկատմամբ փորձել հետապնդում իրականացնել մինչև վերջ
Հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածի մասով քրեական գործի կարճման դեմ տուժող կողմի և դատախազության բերված բողոքները չեն կարող բավարարվել, որովհետև բացակայում է Վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակում վերանայման հնարավորությունը։ Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանի նիստում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Օրբելյանի խոսքով՝ գործի շրջանակներում երևան եկած որևէ նոր հանգամանք չկա, և ստացվում է, որ, ըստ դատախազության, առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ։ Մինչդեռ դատախազության բողոքում որևէ անդրադարձ չկա դատական սխալին։
Մեկ այլ կարևոր հանգամանք, որի մասին պաշտպանական կողմը միշտ նշել է․ այս քրեական գործով տուժողներ չեն կարող լինել։ «Մենք առաջին իսկ օրվանից մատնանշել ենք, որ այս գործն ինքնին ուղղված չէ տուժողների իրավունքների պաշտպանությանը», - ասաց Օրբելյանը։
Անդրադառնալով մեղադրյալի՝ դատական նիստին ներկա լինել-չլինելու հարցին՝ Օրբելյանն ընդգծեց, որ հակասահմանադրական հոդվածով նիստ կամ գործ չի կարող լինել։ «Այն պահից սկսած, երբ հոդվածը ճանաչվում է հակասահմանադրական, դատարանը ոչ թե նիստի է սպասում, այլ միանգամից այդ մասով գործը կարճում է։ Բողոքը պետք է մերժվի։ Պետք է շատ հստակ մի բան հասկանալ․ եթե հոդվածը ճանաչվում է հակասահմանադրական, ապա պետք է դադարեցնել հետապնդումը, ներողություն խնդրել և վերջ, պետք չէ սարքել կյանքի գործ ու մարդու նկատմամբ փորձել հետապնդում իրականացնել մինչև վերջ», - նշեց պաշտպանը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատարան ՍԴ դիմելու և վարույթը կասեցնելու մասին։ Միջնորդության մեջ Բաղդասարյանը հղում արեց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման։ Դատախազը գտնում է, որ այդ որոշումը կարող է նոր հիմնավորում լինել Վերաքննիչի կողմից ՍԴ դիմելու համար։ Սակայն որոշման թարգմանությունը դատարանը չունի։ 10-օրյա ժամկետում դատախազները պետք է ներկայացնեն որոշման թարգմանությունը։
Խոսելով Վերաքննիչ դատարանի կողմից ՍԴ դիմելու հնարավորության մասին՝ պաշտպան Օրբելյանը նշեց, որ դա անհնար է, քանի որ դատարանը դիմում է ՍԴ այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է իր կողմից գործի քննության համար։
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստն ընդմիջվեց և կշարունակվի նոյեմբերի 18-ին, ժամը 15։30-ին։
Հարակից հրապարակումներ`
- Նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա․ Արամ Օրբելյան
- Արամ Օրբելյան. Պատասխանողը դատարանին ասում է՝ քանի որ չեն կատարելու Օնիկ Գասպարյանի գործով ակտը, վերացրեք
- Արամ Օրբելյան. Հանրապետության նախագահը ( նաև վարչապետը) իրավասու չէ պաշտոնից հեռացնել Գլխավոր շտաբի պետին
- Արամ Օրբելյան. Երբ մենք լսում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, պետք է մոռանանք, որ նա ժուռնալիստ է
- Արամ Օրբելյան. Արմեն Թավադյանի դեմ քրգործը ստեղծված է Ռոբերտ Քոչարյանին բանտում պահելու համար
- Արամ Օրբելյան. Ես ունեմ շատ հստակ ակնկալիք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացվելու է
- Արամ Օրբելյան. Մենք չենք ասում՝ նրանք կալանավորվեն, ասում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է վերացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան