«Զինվորի մահը սովորական մի բան է դարձել: Սովորական առաջին հերթին ՊՆ-ի համար»
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Երեկ բանակում գրանցվել է հերթական ժամկետային զինծառայողի մահվան դեպքը ոչ մարտական պայմաններում: Զինվորի մահը սովորական մի բան է դարձել: Սովորական առաջին հերթին ՊՆ-ի համար:
Նույնիսկ ընտանիքին ուղղված ցավակցական տողն է բացակայում հաղորդագրության տեքստում: Երևի մահերի մեծ թիվը քարացրել է նրանց: Փոխարենը ՊՆ-ն որոշել է, թե ինչպես և ինչից է մահացել զինվորը, ըստ ամենայնի քննչական մարմինները դեպքի վայր չեն էլ այցելել, համենայնդեպս այդպես ենք հասկանում ՊՆ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունից: Կամ էլ նորանշանակ նախարաը նոր կարգավորում է մտցրել, այն է, կատարել նաև քննչականի գործառույթը:
Ամենայն հավանականության սպանված զինվորը դժոխային պատերազմով անցել էր և սպանվել իր ծառայակիցների կողմից հայրենիքի սահմանը պաշտպանելիս, մարտական հենակետում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան