Թաթուլ Մանասերյան. Հայ մարդն այսօր պետք է ոտքի կանգնի
Հայ հասարակությանն ուղղված զգոնության կոչով Երևանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ այսօր ակցիա են հրավիրել տարբեր անհատներ։
«Հասարակության ու մարդկանց մեջ պետք է արթնանա սեփականատիրոջ զգացումը, անհանդուրժողականությունը իր արժանապատվությունը ոտնահարելու, օրինազանցություններ անելու հանդեպ։ Դա արտահայտվում է ոչ միայն անցած տարվա պարտությամբ ու հրադադարի հայտարարությամբ, դրանք նաև ծիլեր են տալիս, որը պարտավոր ենք կասեցնել»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։
Նրա խոսքով, այս կասեցումը պետք է լինի առողջ ուժերի, ազգային գիտակցություն ունեցող մարդկանց ու կառույցների շնորհիվ։
«Հնարավոր է ակցիան լինի մարդաշատ կամ սակավաթիվ մարդկանցով։ Կարևորը չլռելն է։ Եթե մենք լռում ենք, ուրեմն համաձայնություն ենք տալիս, մեղսակից, հանցակից ենք դառնում այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Հայ մարդը պետք է այսօր ոտքի կանգնի»,- ասաց Մանասարյանը։
Անդրադառնալով եռակողմ փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին հարցին, ակցիայի նախաձեռնողներից Թաթուլ Մանասերյանը նշեց, ամենամեծ մտահոգությունն այն է, որ ստորագրողը պետք է լիազորված լինի, ոչ թե անցյալ տարվա նման փախնի ու ոչ սթափ վիճակում բունկերներից խոսք ասի։
«Պետք է ժողովրդի հետ կապը վերականգնվի նաև ժողովրդի պարտադրանքով։ Առանց ժողովրդի մասնակցության չպետք է թույլ տրվի նման բախտորոշ պահերին օրինազանցություն տեղի ունենա, ինչպես անցյալ տարի, երբ խախտվեցին Սահմանադրությունը, օրենքները»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան