«Ամեն մեկն իր ներկայությամբ ցույց կտա, որ հանրային օրգանիզմն ունի դիմադրողականություն»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է.
«Այսօր Ազատության հրապարակում ժամը 18:00-ին տեղի կունենա արժանապատվության և դիմադրության հանրահավաք: Ես գնալու եմ:
Արի՛ Ազատության հրապարակ ու քո մասնակցությամբ ցույց տուր, որ մերժում ես քո արժանապատվության ոտնահարումը, Արցախի հայաթափումը, մեր երկրի հերթական պարտությունը»։
Նույն խմբակցությունից Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Այսօր Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ Ժամը 18։00֊ին։ Ես մասնակցելու եմ։
Մեկ հանրահավաքով, պատկերավոր ասած, գարուն չի գա, բայց ամեն մեկն իր ներկայությամբ ցույց կտա, որ հանրային օրգանիզմն ունի դիմադրողականություն` ընդդեմ փաշինյանական ստի, կեղծիքի, դիլետանտիզմի, նոր պարտության, նոր նվաստացումների»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին