Կաննում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել
Ֆրանսիայի Կանն քաղաքում հարձակում է տեղի ունեցել պարեկային ծառայության վրա, որի արդյունքում ոստիկաններից մեկը դանակահարվել է։ Հարձակվողը ծանր վիրավորվել է, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին գրում է Euronews-ը։
Կաննի քաղաքապետ Դեյվիդ Լիսնարը պարզաբանել է, որ հարձակումն իրականացվել է կենտրոնական կոմիսարիատի մոտ։
«Դանակով տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա, որոնցից մեկը ի պատասխան հրազեն է կիրառել»,- Twitter-ում գրել է քաղաքապետը։
Ըստ տեղեկությունների՝ 37-ամյա տղամարդը մոտեցել է կենտրոնական կոմիսարիատի մոտ կայանված ոստիկանական մեքենային, բացել է դուռը և դանակահարել նախ ոստիկաններից մեկին, ապա՝ զուգընկերոջը։ Նրանց հետ հերթապահող գործընկերը պատասխանել է հրազենով։
Հարձակման հանգամանքները պարզվում են։ Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, հարձակվողը բղավել է ոստիկանների վրա, որ դա անում է «հանուն մարգարեի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան