Կառավարությունը սփյուռքին ուղղված ծրագրերի ֆինանսավորումը կկրճատի 40%-ով
«2022 թ.-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի բյուջեի ծախսերը նախատեսված է 336 մլն 900 հազար դրամ և 2021թ.-ի 330 մլն 400 հազար դամի նկատմամբ այն ավել է, 6.5 մլն դրամով կամ գրեթե 2 %-ով»,-2022թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ-ում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարաը տեղեկացրեց, որ Հանրային հեռարձակողի խորհրդին հաջորդ տարի իրականացվելիք 5 միջոցառումով 1 ծարգրի համար բյուջեից կտրամադրվի 7 մլրդ 634 մլն դրամ՝ 2021թ. 7 մլրդ 51 մլն դրամի դիմաց և աճը կազմել է 8.28 %:
«Վարչապետի աշխատակազմին սփյուռքի մասով 2022 թ. բյուջեով նախատեսված 2 ծրագիրում ընդգրկված է 9 միջոցառման համար կհատկացվի 579 մլդ դրամ: 821 մլն դրամ է եղել 2021 թվականի հաստատված բյուջեով, կամ 312 մլն դրամով նվազում է նախատեսում»,-հայտնեց Տիգրան Խաչատրյանը՝ չշեշտելով սակայն, որ նվազումը կազմում է մոտ 40 %:
Դրա փոխարեն ֆինանսների նախարարը շտապեց տեղեկացնել, որ միայն մեկ միջոցառման՝ ««Ի գործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավման» գծով կատարված փոփոխության հետևանք է ֆինանսավորման նման ծավալի անկումը:
«Բյուջեով նախատեսել էինք ներկայացնել միայն այս պահին առակա պայամանագրերի դիմաց փաստացի ֆինանսավորման գումարը»,-հայտնեց Տիգրան Խաչատրյանը և շեշտեց, որ այդ ծրագրի համար նախատեսված 476 մլն-ի փոխարեն տրամադրված 122 մլն դրամին պետք է պայմանական վերաբերել և որքան ավելանան պայմանագրերը, անքան կավելացվի ֆինանսավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեի նախագծի գիտության բաժնում ես չնկատեցի «հայագիտություն» բառը. Լիլիթ Գալստյան
- 2021թ. ԱՆ բյուջեն 114 մլրդ դրամ էր, բայց արդեն հատկացվել է 142.2 մլրդ դրամ. Տիգրան Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան