Կարեն Վրթանեսյան. Հիշե՛ք, որ մեր մեծ պատերազմը չի ավարտվել
ՏԵղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Կապիտուլյացիոն եռակողմ հայտարարության մեկ տարվա կապակցությամբ որևէ հուզիչ, լալահառաչ, նույնիսկ մեղադրական տեքստեր չեմ գրելու։
Ես՝ որպես հայ, որպես անվտանգության ոլորտում յուրահատուկ ու նաև համակարգված գիտելիքներ ունեցող, որպես Հայաստանի առջև ծառացած վտանգները հասկացող մարդ, կարելի է ասել այս մեկ տարին վատնել եմ, արդյունք չեմ տվել ազգիս։
Չեմ պատրաստվում ինչ-որ մեկի վրա մեղքիս բաժինը գցել, պաթետիկ կռուտիտներով արդարանալ։
Ամիսներ առաջ գրել էի Հայաստանի համար կռիվներում զոհվածների մասին. «Ողջերով պետություն ենք պարտք ձեզ ու ձեր սերունդներին... Նիկոլավիրուսից ու նիկոլաթուրքերից ախտահանված հզոր պետություն, որն իր ողջ ու մեռած հերոսներին տեր կկանգնի»։
Տիրոջից խնդրում եմ պահապան կանգնել Հայաստանին և ներել մեզ՝ այս չքնաղ երկրին անարժաններիս։
Հ.Գ. Հիշե՛ք, որ մեր մեծ պատերազմը չի ավարտվել, ինչքան էլ 2020թ. նոյեմբերի 9-ը փորձում են հրամցնել որպես պատերազմի ավարտ և ինչքան էլ կեղծ հանգստություն բերի այդ միտքը։ Ո՛չ պատերազմն է ավարտվել, ո՛չ էլ պարտությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Բայց մի՞թե պետական դավաճանություն չէ նախագահի կամ վարչապետի երդումը դրժելը
- Կարեն Վրթանեսյանն իշխանությանը հուշում է ինչպես փակել թեման
- Կարեն Վրթանեսյան. Բանակի վերաբերյալ Նիկոլի որևէ ասածը մեկնաբանելն անիմաստ է մի պարզ պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան