Ազատության հրապարակում այսօրվա հանրահավաքին ընդառաջ ՀՅԴ երիտասարդներն իրազեկման ակցիա են անցկացնում
Այսօր ժամը 18։00-ին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին ընդառաջ ՀՅԴ երիտասարդներն իրազեկման ակցիա են անցկացնում:
«Մենք «Դիմադրության» շարժման շրջանակներում իրականցնում ենք իրազեկման ակցիա, նպատակն է՝ մարդկանց տեղեկացնել, որ այսօր ժամը 18:00-ին Ազատության հրապարակում կայանալու է հանրահավաք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Ժորա Ավդալյանը:
Նա նշեց, որ իրենք շրջելու են օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքներում, բուկլետներ են բաժանելու՝ մարդկանց իրազեկելով, թե որն է այսօրվա հանրահավաքի նպատակը:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» դաշինք». Նոյեմբերի 8-ի հանրահավաքի մասնակիցներին հորդորում ենք օգտվել հակահամաճարակային կանոններից
- «Պատիվ ունեմ» դաշինքը կմասնակցի նոյեմբերի 8-ի հանրահավաքին. Արթուր Վանեցյան
- «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին ժամը 18։00-ին հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում
- Վահե Հովհաննիսյան. Հանրահավաք՝ ինչի՞ մասին
- Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ նիստին քննարկվել են սպասվող հանրահավաքին առնչվող հարցեր․ «Հայաստան» դաշինք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան