Շուրջ 50 հազար մարդ Է տուժել Հնդկաստանի հարավում տեղատարափ անձրևներից և հեղեղումներից
Հնդկաստանի Թամիլանդ հարավային նահանգում շուրջ 50 000 բնակիչ է տուժել հորդառատ անձրևների և դրանցով պայմանավորված ջրհեղեղների հետևանքով: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով տեղական իշխանություններին։
Իշխանությունների տվյալներով՝ տարերային աղետն ամենից շատ վնաս է հասցրել Թամիլանդի 12 շրջանի, այդ թվում նահանգի մայրաքաղաք Չեննային: Շաբաթ օրվանից շարունակվող անձրևները ջրհեղեղ են առաջացրել, ինչի հետևանքով ջրի արտահոսք է տեղի ունեցել նահանգի երեք խոշոր ջրավազանից:
Իշխանությունները հարյուրավոր բնակիչների են տարհանել տուժած շրջաններից: Նրանց ժամանակավոր տեղաբաշխման համար 150 կենտրոն է բացվել:
Տարերային աղետի հետևանքների վերացման համար նահանգի կառավարությունը բարձր պատրաստվածության է բերել փրկարար ծառայությունների 900 աշխատակցի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան