Նիկոլ Փաշինյան. Ձախողել ենք բանակաշինության գործը
«Մենք պետք է խոստովանենք, որ համակարգային առումով ըստ էության ձախողել ենք բանակաշինության գործը»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ղարաբաղյան երրորդ պատերազմում տարած պարտության պատճառների մասին։
Նա մանրամասնել է, որ բանակը պետք է համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա էին Հայաստանի Հանրապետության շուրջ։
Ըստ նրա, պարտության պատճառներից են եղել բանակում առկա ֆունդամենտալ խնդիրները, նաև իրականության ու հայտարարությունների միջև խզումը։
«Երբ Անվտանգության խորհրդին զեկուցվում է, որ բանակն ի վիճակի է «ոչ մի քայլ հետ» տրամաբանությամբ պահել առաջնագիծը, բայց գործնականում դա տեղի չի ունենում։ Սրանք հարցեր են, որ պետք է շատ լրջորեն ուսումնասիրվեն»,-մասնավորապես ասել է նա։