Շուշիում հանդիպել են Ալիևն ու Թուրքիայի պաշտպանության նախարարը
Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին, ինչպես գրոմ է Tert.am-ը, հայտնել է Ալիևի մամուլի ծառայությունը։
Աքարը շնորհավորել է Ալիևին հաղթանակի օրվա առթիվ, ինչպես նաև փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շնորհավորանքը։ Ալիևը, իր հերթին, երախտագիտություն է հայտնել այն փաստի համար, որ նման նշանակալից օրը Թուրքիայի զինված ուժերի ղեկավարները ժամանել են Շուշի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան