Չիլիում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Լոս Անդես քաղաքից 35 կմ դեպի արևելք, ասել են Չիլիի համալսարանի սեյսմոլոգիայի ազգային կենտրոնի մասնագետները: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Նախնական տեղեկություններով՝ ժամը 00։17-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը Լոս Անդեսից 35,57 կմ արևելք է», - ասված Է կենտրոնի Twitter-ի բլոգում զետեղված հաղորդագրության մեջ:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ուժեղ ցնցմանը նախորդել են միջին ակտիվության տատանումները, երկրաշարժը զգացվել է Վալպարաիսո, Մետրոպոլիտեն և Օ'Հիգինս շրջաններում։
Ավերածությունների և զոհերի մասին տվյալներ չկան։
Ներքին գործերի և հասարակական անվտանգության նախարարության արտակարգ իրավիճակների ազգային վարչության մասնագետները պնդում են, որ ցունամիի վտանգ չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան