Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում թռիչքաձև աճում է մահերի, գերազմանների թիվը
Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքում դաշինքի առաջնորդ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, թե ինչեր է խոստացել այս իշխանությունը՝ իշխանության գալուց. «Այն, ինչ կատարվեց երկրի, Ղարաբաղի հետ, կատարվեց մի իշխանության, մի քաղաքական խմբակի կողմից, որը իշխանության գալուց խոստացել էր՝ թռիչքաձև տնտեսական աճ, անզիջում պայքար մենաշնորհների և օլիգարխիայի դեմ, բարգավաճում, ներդրումներ, ներգաղթ»։
Այնուհետև նա նշեց, թե ինչ է ստացել ժողովուրդն այդ խոստումների դիմաց՝ գների թռիչքաձև աճ, նոր մենաշնորհների ձևավորում, նոր օլիգարխիաների կայացում, աղքատության թռիչքաձև աճ, արտագաղթի թռիչքաձև աճ։
«Խոստացել են կոռուպցիայի և թալանի դեմ պայքար։ Այսօր թալանի առաջատարներն են։ Այսօր մտել են ձեր բոլորի գրպանը, փող են աշխատում, փող են դիզում գնաճի, կորոնավիրուսի, հիվանդների, մահերի վրա, ամեն ինչի վրա, քերթում են, ինչ հնարավոր է քերթել, Ղարաբաղում ասում են՝ ձվից մազ են խուզում։ Այդ աստիճանի են խրվել ժողովրդի թալանի գործում։
Արդյո՞ք մենք պատրաստ ենք այս ամենը հանդուրժել։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք ընդունել, որ Հայաստանում թռիչքաձև աճ է ունենում զոհերի, մահերի, գերեզմանների թիվը, աղքատությունը։ Չենք կարող հանդուրժել»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ նշելով, որ սա է իրավիճակը և այս իրավիճակի դեմ իրենք դուրս են եկել ուղիղ պայքարի մեջ։
Ռ. Քոչարյանի խոսքով, ընդդիմության առաջ կանգնած խնդիրներն են՝ համոզել ժողովրդին, ցույց տալ որ իրենց խաբել են, որ այս իշխանությունը դավաճանել է սեփական կարգախոսները։
«Մենք բոլորս պետք է միավորվենք, պետք է այս դիմադրության շարժմանն ուժ հաղորդենք ամեն մեկն իր հնարավորությունների չափով։ Սա շատ երկար չի տևելու։ Շաբաթների, ամիսների հարց է լինելու։ Ամեն ինչ կախված է ձեզանից, այս հրապարակում կանգնած Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուց»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց. «Պայքարելու ենք։ Վստահ եղեք՝ մենք սրանց վռնդելու ենք կամ բարիկադներվ, կամ ընտրություններով, յուրաքանչյուր ճանապարհով։ Եվ այդ բարիկադներում ես ձեր կողքին, ձեր առաջ կանգնած եմ լինելու։
Լավ եղեք։ Ամեն ինչ լավ է լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Սկզբնավորում ենք համազգային դիմադրություն՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
- Ըստ էության՝ հրահրեց պատերազմ․ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց չորս փաստ ՝ պատերազմի մասին
- Ռոբերտ Քոչարյան. Այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու
- Իրեն հարգող որևէ գործարար Հայաստանում ոչ մի կոպեկի ներդրում չի անի. Վահե Հակոբյան
- Քարվաճառը, Քաշաթաղը, Շուշին ու Հադրութն էի՞ն խանգարում ձեր տնտեսական հեղափոխությանը.Արթուր Խաչատրյան
- Արցախը երբեք Ադրբեջանի կազում չի լինելու և Հայաստանը չի թուրքացվելու․ զոհված զինծառայողի մայր
- Վարդևանյանը հրապարակեց դատական համակարգի հակառեկորդն ու կոչ արեց դիմադրել
- Բանակն ի վիճակի է դիմադրել, պարզապես առաջադրանքներ չկան. Սեյրան Օհանյան
- Ցնորամիտ խաղաղասիրության գաղափարներով երկիրը փորձում են տանել նոր կապիտուլացիայի․ Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան