Ըստ էության՝ հրահրեց պատերազմ․ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց չորս փաստ ՝ պատերազմի մասին
Այս իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմ անխուսափելի դարձնելու համար։ Այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ բերելով անհերքելի ու անժխտելի փաստեր։
«Ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության դաշտ, ըստ էության հրահրեց պատերազմ»,- ասաց Ռ․ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը հաջորդ փաստը նշեց՝ ասելով,որ այս իշխանությունն ամեն ինչ արել է պատերազմում պարտվելու համար՝ գիտակցաբար, թե՝ ոչ, այլևս կաևոր չէ։
«Սխալ քայլելով, հիմարություններով, պարտությունը մեր սկսվել է ավելի շուտ։ Դա նոյեմբերի ինը չէր, այլ երբ սկսեցին հետապնդել հերոսներին, երբ սկսեցին գլխատել բանկն ու կադրային ջարդ իրականացնել բանակում։ Իրենց պետք էր ոչ թե մարտունակ բանակ, այլ իրենց հավատարիմ բանակ։ Երբեք ոչ մի բանակ, որը հավատարիմ է մեկ մարդու, չի կարող լինել մարտունակ»,- ասաց Քոչարյանը։
Երրորդ փաստն՝ ըստ նրա այն է, որ 44 օրվա ընթացքում մենակ ենք մնացել պատերազմի ընթացքում։
«Դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել։ Ոչ մի երկիր չի դատապարտել ագրեսիան, պատերազմը սկսող պետությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այսպիսի բան չի եղել ։ Բա մեկը չկար գոնե զանգեիր ասեիր՝ դատապարտող մի բան ասա։ Էտ ի՞նչ վիճակում եք հայտնվել, ի՞նչ մեկուսացված վիճակում եք եղել։ Հիմա այդ մարդիկ խաղաղության դարաշրջան են ուզում բացել տարածաշրջանում։ Ձեր հալը հալ չի նման ծրագրեր իրականացնելու համար»։
Քաղաքական գործչի համար սակայն, ամենից անհասկանալին այն է, երբ դատապարտվեց Հայաստանը Գանձակին հարված հասցնելու համար։
Չորրորդ փաստն ըստ Ռոբերտ Քոչարյանի ՝ պատերազմը կանգնեցնելու հնարավորությունն էր։
«Հոկտեմբերի 19-ին էր, որոշ տվյալներով՝ հոկտեմբերի յոթը։ Այդ հանարավորությունը մերժվեց հանցավոր բացատրությամբ։ Ուրեմն՝ այդ օրերից հետո բոլոր զոհվածների մեղքը այս իշխանության խղճի վրա է»,- հայտարարեց նա։
ՀՀ երկրորդ նախագահն նշեց, որ բոլոր փաստերն ամրացված են պաշտոնյաների խոստովանական ելույթներով և հայտարարություններով։
«Նրանք պատասխան են տալու այս ամեն ինչի համար»,- ասաց Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու
- Սայաթ Շիրինյան. Իշխանափոխությունից հետո կպարզվի՝ ասֆալտը քանի հոգու է մուլտիմիլիոնատեր դարձրել
- Սա իշխանության կռիվ չէ, սա ազգի գոյության պայքար է․ Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան