Սայաթ Շիրինյան. Իշխանափոխությունից հետո կպարզվի՝ ասֆալտը քանի հոգու է մուլտիմիլիոնատեր դարձրել
«Այս իշխանության օրոք Հայաստանում կոռուպցիան ավելի համակարգված ու կազմակերպված բնույթ ձեռք բերեց, ինչպես ասում էր լաչառ, ղժղժան Նիկոլը՝ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում»,-հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը՝ ելույթ ունենալով Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում։
Նա անդրադարձավ ասֆալտապատման աշխատանքներին, որոնց մասին այդքան խոսում է իշխանությունը, հայտարարեց, որ դրանց համար անցկացվող մրցույթները ձևական բնույթ ունեն։
«Հաճախ մրցույթներ չեն իրականացվում, իսկ գրեթե բոլոր դեպքերում հաղթող են ճանաչվում յուրային պաշտոնյաների հարազատները, բարեկամները կամ փոխկապակցված անձինք, ինչպես Ալեն Սիմոնյանի հարազատ եղբորը պատկանող ասֆալտապատման ու բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերությունը, որը հաղթող ճանաչվեց միլիոնավոր դրամների հասնող մրցույթում։
Իշխանափոխությունից հետո կպարզվի՝ ասֆալտը քանի հոգու է մուլտիմիլիոնատեր դարձրել։ Այս պահին խոսվում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մասին»,-ասաց Սայաթ Շիրինյանը։
Ոստիկանության նախկին պաշտոնյա Սայաթ Շիրինյանը հայտարարեց, որ աննախադեպ չափերի են հասել մեկ անձից գնումները։
«2019 թվականին ակդ ընթացակարգով գնումները 2017-ի համեմատ աճել են ավելի քան 70 տոկոսով։ Սրանք անգամ պատերազմի ողբերգության վրա են փող աշխատել։ Մեկ անձից գնում են կատարել անգամ զոհերի դիերի ճանաչման ԴՆԹ նույնականացման գործընթացում։ 2 մլն դոլարից ավելի մեկ անձինց գնում են կատարել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի շիրմաքարերի համար»,-ասաղ Շիրինյանը։
Նա կոռոիպցիայի դասական օրինակ որակեց «Հայաստան» համահայկական հիմնադրամից 108 մլն ամերիկյան դոլարի փոխանցումը պետբյուջե, որը հետո դարձավ »իրենց յուրայիների համար պարգևավճար»։
Բանախոսը հիշեցրեց, մինչ օրս չի հերքվել, որ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Փաշինյանի ստորագրությամբ կանխիկացվել է 5 մլն դոլարին համարժեք դրամ։
«Կանխիկացման գործընթացն իրականացվել է մեզ քաջ հայտնի շիշ բռնողի՝ Հայկ Սարգսյանի եղբոր կողմից»,-հայտարարեց Սայաթ Շիրինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարդևանյանը հրապարակեց դատական համակարգի հակառեկորդն ու կոչ արեց դիմադրել
- Բանակն ի վիճակի է դիմադրել, պարզապես առաջադրանքներ չկան. Սեյրան Օհանյան
- Ցնորամիտ խաղաղասիրության գաղափարներով երկիրը փորձում են տանել նոր կապիտուլացիայի․ Իշխան Սաղաթելյան
- Ազատության հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակը
- Սա իշխանության կռիվ չէ, սա ազգի գոյության պայքար է․ Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան