Սոֆյա Հովսեփյանը՝ Փաշինյանին. Զինվորների համար վրանները դո՞ւք եք գնել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ երեկված հարցազրույցում հնչեցրած հայտարարությանը, գրում է.
««Իմ՝ վարչապետ դառնալուց հետո չի եղել գեթ մի դեպք, որ բանակն ասի՝ էսինչ բանը մեզ պետք է, ու մենք ասենք՝ փող չկա: Ու էդքան շահարկվող ՍՈՒ-30-ները դրա վառ ապացույցն են»,- «Հանրային»-ի հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Էս լու՞րջ: Կլինի ես ասեմ ի՞նչ է պետք: Գուցե էդ դեպքում մի քիչ ես էլ իմ վաստակը ու իմ նման լիքը մարդ իրենց վաստակածը խնայեն:
Վրանները դուք եք գնել, ամրաշինական աշխատանքները դուք եք արել , ջերմադիտակներ ու գիշերային տեսահսկման սարքեր դուք եք գնել , զրահաբաճկոնների մասին էլ չասեմ:
Լավ կլինի լռեք և ոչինչ չխոսես այս մասին , որ մենք էլ լուռ ու մունջ մեր վարկերը փակե՞նք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան