Ամենաշատը Թուրքիայից են զբոսաշրջիկներ գնում Վրաստան
Վրաստանում զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ հոկտեմբեր ամսին այցելուների կեսից ավելին՝ 110 հազար 505-ը, ժամանել են օդային ճանապարհով, ինչը կապված է ակտիվացված օդային երթևեկության հետ։
Jnews-ի հաղորդմամբ,
TOP-10 երկրները, որտեղից սեպտեմբերին ամենաշատ այցելուներ են եկել.
1. Թուրքիա՝ 35 829, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 89.0%
2. Ռուսաստան՝ 29 159, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 570,9%
3. Հայաստան՝ 19 301, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 104.7%
4. Վրաստան (ոչ ռեզիդենտ)՝ 16 437, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 231.1%
5. Ուկրաինա՝ 14 567, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 1230,3%.
6. Իսրայել՝ 13 944, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 9134,4%
7. Ղազախստան՝ 8 843, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 1250.1%
8. Սաուդյան Արաբիա՝ 8 748, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 437300,0%
9. Ադրբեջան՝ 8 358, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 113,0%
10. Լեհաստան՝ 5 398, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 9370,2%
Վրաստանի Ազգային բանկի հաշվետվության համաձայն՝ սեպտեմբերին Վրաստանի տնտեսությունը միջազգային զբոսաշրջությունից ստացել է 161,9 մլն. դոլար, իսկ 2021 թվականի հունվար-սեպտեմբերին զբոսաշրջությունից ընդհանուր եկամուտը կազմել է 865,8 մլն. դոլար, ինչը 60%-ով ավելի է, քան 2020 թվականին էր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան