2021թ. ԱՆ բյուջեն 114 մլրդ դրամ էր, բայց արդեն հատկացվել է 142.2 մլրդ դրամ. Տիգրան Խաչատրյան
«Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման համար 2022 թ. պետական բյուջեով պետք է ծախսվի 120 մլրդ դրամ՝ 2021թ. բյուջեով հաստատված 114 մլրդ 500 մլն դրամի դիմաց»,- Աժ-ում մեկնարկած Առողջապահության և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով 2022թ. պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացված միջոցները:
Նախարարը նշեց, որ գալիք տարում նախարարությունը կիրականացնի 48 ծրագրով 12 միջոցառում:
Նա շեշտեց, որ առողջապահության ոլորտում կա մեկ առանձնահատկություն, այն է, որ 2021 թվականին պարբերաբար վերանայվել է Առողջապահության նախարարության պետական բյուջեն և տրամադրվել նոր հատկացումներ՝ պայմանավորված այն խնդիրներով, որոնք առաջացել են տարվա ընթացում:
«2021 թ. նոյեմբերի 8-ի դրությամբ առողջապահության նախարարության ճշտված բյուջեն 142.2 մլրդ դրամ է, հետևաբար մենք տարվա ընթացքում արդեն իսկ 27 մլրդ դրամի ավելացում ենք կատարել»,- հայտնեց Խաչատրյանը և հավելեց, որ դրանց 18 մլրդ-ն ուղիղ կապ ունեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի հետ:
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ 2022 թվականին նույնպես կայացնելու են համապատասխան որոշումներ և սահմանված բյուջեն ավելացնելու են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան