2021 թ.-ի 10 ամիսների ընթացքում ՀՌՀ -ն սահմանել է 51 տույժ. Տիգրան Հակոբյան
«2011-18 թթ., երբ սկսեց գործել հանրային մուլտիպլեքսը, եթե Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կիրառել էր ընդամենը 15 տույժ, ապա միայն 2019 թ. և 2020 թ կրառվել է 11-ական տույժ, իսկ 2021 թ.-ի 10 ամիսների ընթացքում 51 տույժ»,- այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի(ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը:
Նա հայտնեց, որ հանձնաժողովի տույժերը ճանապարհային ոստիկանի նշանակած տույժերի նման չեն, դրանք շաբաթների աշխատանքի արդյունք են, որոնք մեծ ծավալ ունեն:
Նրա խոսքով՝ միայն այդ առումով հանձնաժողովի գործունեության ծավալներն աճել են մի քանի անգամ, ինչը բյուջեի ավելացում է նախանշում:
Հակոբյանը հայտնեց, որ եթե նախկինում FM ռադիոների թիվը սահմանափակ էր՝ 18 հատ, ապա օրենքի փոփոխությամբ այն արդեն անսահմանափակ է, իսկ բացի դրանից 20 %-ով աճել է ցանցային օպերատորների քանկաը և հորդորեց հաջորդ տարի բյուջեն նախատեսելիս արդեն ոչ թե տողերի թվով հաշվարկել, այլ՝ կատարվելիք աշխատանքների ծավալով:
«Մենք դատական հայցերի աննախադեպ աճ ունենք և միշտ չէ, որ հաղթում ենք, օրինակ մենք գովազդային տույժից հետո մի հեռուստաընկերությանը պարտվեցինք բոլոր ատյանների դատարաններում, որը ես գտնում եմ անարդար, բայց չեմ ուզում վիճարկել»,-հայտնեց ՀՌՀ նախագահը և տեղեկացրեց, որ դատական ծախսերը հատուցելու համար տող չունեն և ստիպված պետք է դիմեն դատարան:
Տիգրան Հակոբյանի տեղեկացմամբ՝ եթե նախկինում ռադիոների թիվը քիչ էր և մշտադիտարկման այդ համակարգին՝ չափիչին տալիս էին ընդամենը 100000 դրամ, ապա ներկայում կրկին փոքր գումար են ուզում՝600000դրամ և հանձնաժողովը չգիտի, թե որտեղից պետք է տա:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը դիմեց Տիգրան Հակոբյանին՝ ասելով, որ վերջերս հանձնաժողովի պատգամավորները այցելել էին ՀՌՀ և նախագահին ուղիղ հարց էին տվել բյուջեն բավարար լինելու մասին, որին վերջինս դրական էր պատասխանել:
Տիգրան Հակոբյանը նկատեց, որ խնդիրները նոր են առաջացել և հույս հայտնեց, որ մոտ 900000 դրամ լրացուցիչ ֆինանսավարումը կապահովվի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին