Նոբելյան մրցանակակիր Փամուքի դեմ կրկին քրեական գործ է բացվել
Թուրքիայում վերաբացվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Օրհան Փամուքի դեմ քրեական գործը:Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նա մեղադրվում է իր նոր «Ժանտախտի գիշերներ» վերպում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու, թուրքական դրոշն անարգելու մեջ:
Փամուքի դեմ այս մեղադրանքներով բողոք էր ներկայացրել փաստաբան Թարջան Ուլյուքը՝ պնդելով, որ Աթաթուրքին վիրավորելով Փամուքը ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք է սերմանել:
Գործը քննող դատախազությունը կարճել էր այն՝ հայտնելով, որ գրքում Աթաթուրքի դեմ ուղիղ վիրավորանքի օրինակներ չեն հայտնաբերվել:
Հայցվոր կողմը բողոքարկել էր որոշումը, իսկ բողոքը քննող դատարանն էլ եզրակացրել է, որ գրքի որոշ հատվածներում կան արտահայտություններ, որոնք կարող են վիրավորական համարվել:
Օրհան Փամուքը չի ընդունել իր դեմ մեղադրանքները՝ շեշտելով, որ վեպում որևէ կերպ Աթաթուրքին չի վիրավորել, չի անարգել նաև թուրքական դրոշը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան