Քաղաքացիները դատախազության դիմաց պահանջում են. Նիկոլին պետք է դատել
Նիկոլ Փաշինյանին պատասխաբատվության ենթարկելու պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենք՝ հանձնելու հանցագործության մասին հաղորդում։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն «Նիկոլը խախտել է սահմանադրական կարգը։ Նրան պետք է դատել», «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի համապատսախնում միջազգային նորմերին», «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ապօրինածին է», «Մերժում ենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը» այս ու այլ գրություններով ցուցանակներ։ Մասնակիցներից մի քանիսը նման գրություններով դիմակներ են հագել։
«Իբր հայ, պատասխանատու մարդիկ՝ մենք պարտավոր ենք մեր ձայնը բարձրացնել հանցագործության մասին։ Այն հակասում է սահմանդրությանը, թող բարին լինեն իրենք իրենց գրածը պաշտպանեն։ Չկա Հայաստանում մարդ, որին կարելիէ Սահմանդրությունը ոտնատակ անել։ Եթե կան նման մարդիկ, թող անունների ցուցակը գրեն ու մեզ տան»,- ասաց մասնակիցներից մեկը։
Դատախազությանը հանձնելիք հանցագործության մասին հաղորդման ներքո ստորագրել է 27 կազմակերպություն։
Հանցագործության մասին հաղորդումը հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու պատերազմի հետևանքով զոհվածների շիրիմներին։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի կենտրոնում պատռում են հրադադարի մասին հայտարարությունը
- Թաթուլ Մանասերյան. Հայ մարդն այսօր պետք է ոտքի կանգնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան