Ֆրանսիացի եպիսկոպոսները ծնկի են իջել ի նշան զղջման՝ կապված կաթոլիկ եկեղեցու մանկապղծության դերի
Ֆրանսիայի հռոմեական կաթոլիկական հիերարխիայի ավագ անդամները ծնկի են եկել Լուրդի սրբավայրում՝ ի նշան զղջման, մեկ օր անց այն բանից հետո, երբ եպիսկոպոսներն ընդունել են եկեղեցու պատասխանատվությունը տասնամյակների ընթացքում երեխաների նկատմամբ բռնության համար։ Այս մասին գրում է The Guardian-ը:
Լուրդում, որը քրիստոնյաների ուխտագնացության վայրն է, մոտավորապես 120 արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ և աշխարհականներ հավաքվել էին լուսանկարի բացմանը, որտեղ պատկերված էր մի քանդակ, որը ներկայացնում էր լացող երեխայի գլուխը: Տուժածների խնդրանքով հոգևորականները արարողության համար չեն հագել իրենց կրոնական հագուստը։
Պատը, որի վրա փակցված է լուսանկարը, զոհերի համար կծառայի որպես «հիշողության վայր»։ Լուսանկարն արվել է բռնության զոհերից մեկի կողմից: Բացի այդ, նրա կրած տառապանքը մանրամասն նկարագրված է մեկ այլ վերապրածի կարդացած հատվածում:
Ընդամենը մեկ օր առաջ, իրենց տարեկան համաժողովում քվեարկությունից հետո, Ֆրանսիայի եպիսկոպոսները վերջապես պաշտոնապես ընդունել են, որ կաթոլիկ եկեղեցին կրում է «ինստիտուցիոնալ պատասխանատվություն» մանկապղծության հազարավոր դեպքերի համար: Համաժողովը նաև ընդունել է՝ եկեղեցին թույլ է տվել, որը չարաշահումները դառնան «համակարգային»:
Սեռական բռնության դեպքերը, որոնք հասնում են մինչև 1950-ական թվականները և առնչվում են առնվազն 216 000 անչափահասի, մանրամասն նկարագրված են մեկ ամիս առաջ հրապարակված անկախ զեկույցում, որտեղ խոսվում է սկանդալի վրա գցված «լռության վարագույրի» մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին